ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ

1. ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐԸ

1.1 Սույն հրապարակային պայմանագրում (այսուհետ`Соглашение) և դրա շրջանակներում կազմված այլ փաստաթղթերում մեծատառով կիրառվող եզրույթներն ունեն Ընկերության` Համակարգից օգտվելու կանոններով (այսուհետ` Կանոններ) և պայմաններով (այսուհետ` Պայմաններ) սահմանված իմաստը: Կանոնները և Պայմանները հանդիսանում են հրապարակային փաստաթուղթ և տեղադրված են Համակարգում:

2. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՌԱՐԿԱՆ

2.1 Մասնակիցը միանում է Համակարգին, ընդունում է Կանոններն ու Պայմանները և օգտվում Համակարգից Պայմանագրով սահմանված կարգով, իսկ Ընկերությունը ապահովում է Գործարքներին առնչվող հաշվարկների ու փոխանցումների ինքնաշխատ իրականացումը և Գործարքների, դրանց գումարային շարժի ու մնացորդների վերաբերյալ տեղեկատվության հասանելիությունը Համակարգի միջոցով (այսուհետ՝ «Ծառայություն»):

3. ԿՈՂՄԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

3.1 Մասնակիցը պարտավոր է`

3.1.1 Համակարգում մուտքագրել անհրաժեշտ տեղեկություններ,

3.1.2 Ծառայություններից օգտվել Պայմանագրի, Կանոնների և Պայմանների համաձայն։

3.2 Մասնակիցը իրավունք ունի`

3.2.1 իր ցանկությամբ օգտվել Համակարգի կողմից առաջարկվող մեկ կամ մի քանի Ծառայություններից,

3.2.2 փոփոխված Կանոնները չընդունելու դեպքում միակողմանիորեն վաղաժամկետ լուծել Պայմանագիրը։

3.3 Ընկերությունը պարտավոր է՝

3.3.1 մատուցել  Ծառայությունները Պայմանագրի, Կանոնների և Պայմանների համաձայն,

3.3.2 ապահովել Համակարգից անխափան օգտվելու հնարավորությունը։

3.4 Ընկերությունն իրավունք ունի`

3.4.1 իրականացնել Համակարգի ընթացիկ կառավարումը, որոշել դրա կառուցվածքը, արտաքին տեսքը,

3.4.2 օգտվել Գործարքների և Մասնակցի՝ Համակարգին գործակցված հաշվի վերաբերյալ տեղեկատվությունից:

4. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

4.1 Պայմանագիրն ուժի մեջ է մտնում Համակարգում Մասնակցի գրանցման պահից և գործում է Համակարգից օգտվելու ողջ ժամանակահատվածում:

4.2 Ընկերությունն իրավունք ունի միակողմանիորեն փոփոխել Պայմանագիրը` Համակարգում Պայմանագրի փոփոխված տարբերակը տեղադրելու և դրա մասին Մասնակցին տեղեկացնելու միջոցով:

4.3 Փոփոխված Պայմանագիրը ուժի մեջ է մտնում այն հաստատելու վերաբերյալ Ընկերության համապատասխան ակտով սահմանված ժամկետում, սակայն ոչ շուտ, քան Համակարգում տեղադրվելու պահից 10-րդ օրը լրանալը:

4.4 Պայմանագրով սահմանված դրույթների հետ համաձայն չլինելու դեպքում Մասնակիցը իրավունք ունի միակողմանիորեն կասեցնելու Համակարգին իր անդամակցությունը: